Առողջ և գեղեցիկ
Վիտամինները որպես գեղեցկության և էներգիայի աղբյուր
Դեղագործի աշխատանքը մեծ տոկունություն է պահանջում։ Դեղատան աշխատակցին կարելի է համեմատել տարածամրցորդի (ստայերի) հետ, քանզի ցուցափեղկերից պահանջվող դեղամիջոցները տանել-բերելու համար նա օրական մոտ 7 կմ «մրցավազք» է կատարում։
Կհամաձայնեք, թերևս, որ նույնիսկ մարզված վազորդի համար դա բավականին մեծ տարածություն է։ Ընդ որում, հարկավոր է նաև լավ տեսք ունենալ, լինել հմայիչ և ժպտերես։ իսկ որտե՞ղ է գտնվում էներգիայի և գեղեցկության աղբյուրը։ Այս խնդիրը յուրաքանչյուր դեղագործի համար տեղին է։
Բոլորը գիտեն, որ մարդն էներգիայով «լիցքավորվում է» սննդի միջոցով, իսկ ավելի ստույգ` ածխաջրերով, սպիտակուցներով և ճարպերով։ Օրինակ` 1գ ածխաջրերի և սպիտակուցների այրման արդյունքում 4,1կկալ է առաջանում, իսկ 1գ ճարպի այրման դեպքում` 9,3կկալ։ Ստացված էներգիայի մի մասն օրգանիզմն օգտագործում է իր կարիքների համար, իսկ մյուս մասը Կրեբսի ցիկլում մասնակցում է ԱԵՖ մոլեկուլի սինթեզմանը։ Այս պարագայում էներգիան յուրօրինակ դեր է կատարում, այսինքն` կուտակվելով անհրաժեշտ քանակությամբ` հեշտությամբ տեղափոխվում է օրգանիզմի այն հատվածը, որտեղ իր անհրաժեշտությունը զգացվում է։ Այս գործընթացն առանց վիտամինների և ածխաջրերի մասնակցության գործնականում անհնար է։
Վիտամիններ B1-ը, B2-ը, նիկոտինամիդը և բիոտինը Կրեբսի ցիկլում համաֆերմենտների դեր են կատարում, երկաթը, վիտամին B12-ը և ֆոլաթթուն անհրաժեշտ են հեմոգլոբինի սինթեզման համար (թթվածինը հասցնում են հյուսվածքներին), վիտամիններ B1-ը, B6-ը, ֆոսֆորը, կալցիումը, մագնեզիումն ու յոդն անփոխարինելի դեր ունեն նյարդային համակարգի և նյարդային իմպուլսների բնականոն գործունեության համար (կանոնավորում են մտավոր և ֆիզիկական ակտիվությունը)։ Վիտամիններ A-ն, E-ն և C-ն, պղինձը, սելենը և ցինկն օժտված են խիստ հակաօքսիդանտ հատկություններով, որոնք խթանում են օրգանիզմի հարմարվողականությունն ու դիմադրողականությունը։
Վիտամիններն ու հանքանյութերը մասնակցում են օրգանիզմի նյութափոխանակության պրոցեսներին։ Վիտամինների` բիոքիմիական ռեակցիաների կոֆերմենտների դեֆիցիտը Կրեբսի ցիկլում հանգեցնում է օդակեցական (աերոբային) էներգագոյացման նվազեցմանը։ Պատահական չէ, որ հիպովիտամինոզիայնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են` հոգնածությունն ու քնկոտությունը, համարվում են «էներգիայի դեֆիցիտի» առաջին ազդարարները։ Օրգանիզմի էներգիայի պաշարներն անհնար է լրացնել առանց վիտամինների և միներալների։ Մտավոր և ֆիզիկական ծանրաբեռնվծությունը հնարավոր է հաղթահարել միայն` ադապտոգեների համակցությամբ վիտամիններ և միներալներ ընդունելով։
Աշխատանքից չհոգնելու, տնային գործերի համար ուժ ունենալու և ակտիվ հանգիստ կազմակերպելու համար հարկավոր է ընդունել օրգանիզմին անհրաժեշտ վիտամինների, հանքանյութերի որոշակի քանակություն։ Հայտնի բան է, որ յուրաքանչյուր կին ուզում է լինել գեղեցիկ։ Ուստի միշտ պետք է հիշել, որ կանայք ունեն իրենց մաշկի, մազերի և եղունգների գեղեցկությունն ապահովող «օգնականներ»։
Բետա-կարոտինը դրական ազդեցություն է թողնում լորձաթաղանթի վերնահյուսվածքի վրա և օգնում է ազատվել պիգմենտային բծերից։
Վիտամիններ A-ն և D-ն կանխարգելում են մաշկի բջիջների եղջերացումը։
Վիտամին E-ն մաշկը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից, որոնք խոչընդոտում են ազատ ռադիկալների բնականոն գործունեությանը և հանգեցնում խոնավության քաղցի։
Դաշտային ձիաձետը նպաստում է վնասված շարակցական հյուսվածքների վերականգնմանը։
Բիոֆլավոնոյիդներն ամրացնում են կոլլագենային հյուսվածքը, բարելավում արյան շրջանառությունն ու մաշկի տոնուսը։
Մաշկի գեղեցկության համար անհրաժեշտ են նաև B խմբի վիտամիններ, մագնեզիում, յոդ,ցինկ, սելեն և ֆոսֆոր։
Կհամաձայնեք, թերևս, որ կանացի գեղեցկությունն ամբողջական են դարձնում գեղեցիկ և հարդարված վարսերը։ Յուրաքանչյուր տիպի սանրվածք, լինի կարճ, թե երկար մազերով, անկրկնելի կերպար կարող է հաղորդել կնոջը միայն այն պարագայում, երբ մազերն ամուր և առողջ տեսք ունեն։
Դրա համար անհրաժեշտ են հատուկ ամինաթթուներ (L-ցիստեին և L-մեթիոնին), որոնք բարելավում են մազերի որակն ու կառուցվածքը, խթանում են աճը և կանխում մազաթափությունը։ Պարաամինոբենզոաթթուն նպաստում է մազերի բնական գույնի վերականգնմանը։ Բետա-կարոտինը, վիտամիններ D-ն և E-ն, բիոտինը, կալցիումը, երկաթը, յոդը, մագնեզիումը և ֆոսֆորն օգնում են մազերը բուժելուն և ամրացնելուն։
Խնամքի կարիք ունեն ոչ միայն մազերը, այլև ձեռքերը. ահա թե ինչու ոչ պակաս կարևորություն ունի եղունգների վիճակը։ Եղունգային թաղանթների ամրությունն ապահովելու համար կենսական նշանակություն ունեն կալցիումը, երկաթը և դաշտային ձիաձետը, ինչպես նաև ֆոսֆորը, բորը, մագնեզիումը, յոդը, բիոտինը և վիտամին D-ն։
Վիտամինները, հանքանյութերն ու ամինաթթուները ոչ միայն նպաստում են մաշկի, մազերի և եղունգների գեղեցկության պահպանմանը, այլև երկարաձգում և ուժեղացնում են կոսմետիկ միջոցների ազդեցությունը։
Լինել գեղեցիկ, նշանակում է լինել ինքնավստահ։ Ինչպես ասում են`գեղեցկությունն անհաղթելի ուժ է, և յուրաքանչյուր կին գեղեցիկ լինելու իրավունք ունի։
16.05.2008 Mary
19.06.2012
Լիլի
02.03.2011
Իմ կարծիքով մարդու համար մեծ նշանակություն ունի գեղեցկությունը և ցանկացած տարիքում պետք է հետևել դրան: Բալը գեղեցկության համար մեծ նշանակութուն ունի: Կոսմետիկ միջոցների օգտագործումը կարող է վատ ազդեցություն ունենալ: Եղեք միշտ գեղեցիկ և առողջ:
Կարդացեք նաև
14.09.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
